Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2010 թվականի N 589-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի շրջանառության ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման և Եվրախորհրդի կողմից քիմիական նյութերի շրջանառության ընդունված նոր համակարգի ՔԱԱՄ (REACH) պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի մեկնարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովին` մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ներկրվող և ներքին շուկայում շրջանառվող վտանգավոր քիմիական նյութերի գրանցման, գնահատման, օրինականացման և արտոնագրման հայեցակարգը.

2) «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը.

3. Անհրաժեշտության դեպքում համագործակցել Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր քիմիական նյութեր արտադրող, ներկրող և օգտագործող կազմակերպությունների հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 20-ի N 589-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի

տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Գ. Բաբուրյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի զարգացման վարչության

քիմիայի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի զարգացման վարչության պետ

Գ. Մանուչարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

բուսաբուծության, անտառային տնտեսության

և բույսերի պաշտպանության վարչության պետ

Ս. Հովհաննիսյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական

հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի

հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժնի պետ

Ա. Պետրոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության

աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին

առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Անանյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

արդյունաբերության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Ստեփանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության

վարչության մաքսային գործի կազմակերպման և

ընթացակարգերի հսկողության բաժնի պետ

Ս. Հովսեփյան - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ազգային

և միջազգային ստանդարտների հետազոտման և կիրառման

կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)

Ս. Պարանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

արդյունաբերության վարչության արդյունաբերության

քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Գ. Մինասյան - «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության

որակի կառավարման ծառայության պետ (համաձայնությամբ)

Ա. Ստեփանյան - «Վանաձոր քիմ.պրոմ» փակ բաժնետիրական ընկերության

տնօրենների խորհրդի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։