Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-05-20-ից մինչև 1997-05-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-05-18Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

20 մայիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 1996 թվականի N 152

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոռոգման ջրի 1996 թվականի հանրապետական միասնական սակագին` 1 խոր. մ. ջրի համար 5,95 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի «Հանրապետության ոռոգման ջրի վարձի գանձման 1994 թվականի միասնական գնի սահմանման և ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկությունների, պատգամավորների ջրային, գյուղական (ավանային) խորհուրդների գործկոմների ու ջրօգտագործողների միջև փոխհարաբերությունների կարգի հաստատման մասին» N 180 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 20-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։