Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-05-20-ից մինչև 1998-06-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

20 մայիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 1996 թվականի N 155

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» N 584 որոշման 1-ին կետ «բ» ենթակետը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի N 420 որոշման խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) գերմանական «ԴՑԴ» ֆիրմայի արտադրության մեջ լրակազմ պետական համարանիշեր տալու համար` 12,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ»:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի փոխանակման աշխատանքներն ավարտել 5 (հինգ) տարվա ընթացքում.

բ) տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշերի պատրաստման և առաքման պայմանագիր կնքել գերմանական «ԴՑԴ» ֆիրմայի հետ.

գ) հին նմուշի չօգտագործված կամ փոխանակված պետական համարանիշերը հանել շրջանառությունից, արձանագրել և սահմանված կարգով ոչնչացնել:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ սահմանել տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշերի իրացումից ստացված ամբողջ գումարը հանրապետական բյուջեի եկամուտներին հաշվանցելու և այդ միջոցների հաշվին` պայմանագրով սահմանված չափով ու ժամկետներում գերմանական «ԴՑԴ» ֆիրմային գումարներ փոխանցելու կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 20-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։