«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12110200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2010 թ.
ք. Երևան N 06-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՈՒՂԵԳՐԻ ԵՎ ԱՅԴ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 19-ի N 1440-Ն որոշմամբ հաստատված` «Ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսաապահովման պայմաններ տրամադրելու կարգ»-ի 6-րդ և 18-րդ կետերի`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու ուղեգրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորված ապաստան հայցողների վերաբերյալ գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ տարածքային կառավարման
նախարարի
2010 թվականի մայիսի 6-ի
N 06-Ն հրամանի
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
___ _______ 20 թ. N _______
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ
Տրվում է _________________________________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
ծնված__________________________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)
քաղաքացիության երկիրը ______________________________________
առ այն, որ նա և նրա ընտանիքի ներքոնշյալ անդամները`
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
ուղարկվում են բնակության ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն` հետևյալ հասցեով`____________________________________________
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ___________ ___________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կ. Տ.
Հավելված N 2
ՀՀ տարածքային կառավարման
նախարարի
2010 թվականի մայիսի 6-ի
N 06-Ն հրամանի
.
Ձ ԵՎ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ
N Ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, ազգանունը, հայրանունը Ծննդյան թիվը Քաղաքա-ցիության պատկա-նելության երկիրը Կենտրոնում տեղավորելու ուղեգրի համարը, տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը Կենտրոնում տեղավորելու օրը Ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և որոշման համարը Զբաղեց-րած տարածքի ազատման օրը Այլ տեղեկու-թյուններ
1 2 3 4 5 6 7 8 9