Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2010 թվականի N 612-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար տարածք ձեռք բերելու և նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,280.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով` 11,480.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 68,800.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիրի կառուցման նպատակով հողատարածքը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքից 8 կիլոմետր դեպի Խնձորեսկի գյուղական համայնքն ընկած հատվածում` Վարդան Գրիշայի Գալստյանին (անձնագիր` AH 0353136, տրված` 27.03.2007 թ., 032-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներից:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար 2010 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 20-ի N 612-Ա որոշման

Գ Ն ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների Չափի միավորը Ամբողջ քանակը (ծավալը) Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամ) Ընդհանուր գումարը (հազ. դրամ) Գնման ձևը Պայմանագրերի

NN

ը/կ անվանումները կնքման ժամկետը կատարման վերջնա-ժամկետը

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ 80280,0

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ 80280,0

5134 Նախագծահետազոտական ծախսեր 68800,0

1 ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ դրամ 1 68800000,0 68800,0 նպատակային մրցույթ հունիս դեկտեմբեր

5411 Հող 11480,0

1 Հողատարածքի ձեռքբերում հա 10,6296 1080000,0 11480,0 մեկ անձ մայիս հունիս

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։