Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-07-01-ից մինչև 1998-09-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-09-13Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-պետրոսյան

20 ՀՈՒՆԻՍԻ 1996 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 1996 թվականի N 176

քաղ. Երևան

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 52 որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 176 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ր Գ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ

1. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք ենթակա են սոցիալական ապահովագրության և պարտավոր են կատարել սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ (այսուհետև` վճարումներ):

2. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, ըստ իրենց գործունեության վայրի, պարտադիր կարգով գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (այսուհետև` հիմնադրամ) տարածքային մարմիններում, որպես հիմնադրամի ապահովադիրներ, ներկայացնելով իրենց մասին համապատասխան տեղեկություններ` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

3. Հիմնադրամի տարածքային մարմինները յուրաքանչյուր ապահովադրի տալիս են գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագրեր վճարումների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ` համաձայն սույն կարգի NN 2 և 3 հավելվածների:

4. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք վճարումները կատարում են իրենց տարեկան եկամտից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափերով և կարգով: Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք պարտավոր են հիմնադրամի տարածքային մարմնին ներկայացնել իրենց եկամտի չափի մասին սահմանված ձևի հայտարարագիր:

5. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածները վճարումները կատարում են տարեկան մեկ անգամ, եկամտի չափի մասին հայտարարագիր ներկայացնելիս, իսկ գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձինք վճարումները կատարում են գյուղացիական տնտեսությունների` ընտանիքի (ծխի) գլխավորի կողմից, իր ցանկությամբ յուրաքանչյուր ամիսը, եռամսյակը, կիսամյակը մեկ` մինչև հաշվետու ամսին, եռամսյակին, կիսամյակին հաջորդող առաջին ամսվա 15-ը կամ տարվա համար` միանվագ, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը:

Վճարումները մուծվում են բանկերում կամ դրանց բաժանմունքներում` հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի հաշվին կամ հիմնադրամի ներկայացուցչին, դրա համար ստանալով համապատասխան անդորրագիր` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի:

6. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, որոնք գործունեության իրականացման համար ունեն մշտական գտնվելու վայր և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարմիններում սահմանված կարգով գրանցված չեն, հիմնադրամի տարածքային մարմինների կողմից հայտնաբերման դեպքում գրանցվում են հիմնադրամում որպես ապահովադիրներ և վճարումները կատարում են սույն կարգին համապատասխան:

7. Գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձինք վճարումները կատարում են սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքների տվյալ տարվա համար հաշվարկված կադաստրային զուտ եկամտի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափով:

8. Սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքի օտարման դեպքում գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց կողմից վճարումների կատարումը դադարեցվում է հիմնադրամի տարածքային մարմնին այդ մասին դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

9. Այն անձանց, որոնք դադարեցնում են վճարումների կատարումը կամ փոխում բնակության վայրը, հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրվում է վճարումների կատարման վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի:

10. Վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ապահովադիրներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափով գանձվում է տույժ:

11. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք հիմնադրամի տարածքային մարմիններում հաշվառման կանգնելուց խուսափելու և վճարումները ժամանակին չկատարելու դեպքում կրում են վարչական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Վճարումների ժամանակին և ամբողջական կատարման վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամը:

Հավելված N 1

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ և ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

_____________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը)

Անձնագրի սերիան___________ համարը_________

Տրված է_____________________________________

(երբ և ում կողմից)

____________________________________________________________________________

Արտոնագրի կամ գրանցման վկայականի տվյալները ______________________________________

(սերիան, համարը)

___________________________________________________________________________________

(ում կողմից է տրված և ինչ ժամկետով)

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

Պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարել սահմանված կարգով և ժամանակին։

_______________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

« » __________________________199 թ.

Հավելված N 2

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր N _____

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կատարման ժամկետի և տոկոսաչափի մասին

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)

1. Որպես ապահովագիր, գրանցման Ձեր համարն է ________, որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերում։

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը՝ ________:

3. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափը 199 թվականի համար սահմանված է տարեկան եկամտի ________:

4. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմնի N 807 հաշվարկային հաշվին։

5. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների փոխանցման ժամկետը սահմանված է տարեկան մեկ անգամ՝ եկամտի չափի մասին հայտարարագիր ներկայացնելու օրը։

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի___________

տարածքային մարմնի պետ ________________________

Կ.Տ. ______________________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

« » _____________________________199 թ.

Հավելված N 3

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

գյուղացիական տնտեսությամբ զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կատարման ժամկետների և տոկոսաչափի մասին

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)

1. Որպես ապահովադիր, գրանցման Ձեր համարն է ___________, որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերում։

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը՝ _________:

3. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափը 199 թվականի համար սահմանված է սեփականություն հանդիսացող հողատարածության կադաստրային տարեկան զուտ եկամտի նկատմամբ։

4. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմնի N 807 ____________ հաշվարկային հաշվին։

5. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների եռամսյակային փոխանցման ժամկետները սահմանված են մինչև ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հոկտեմբերի 15-ը, հունվարի 15-ը, յուրաքանչյուր ամիս փոխանցելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, տարվա միանվագ կարգով փոխանցելու դեպքում` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը։

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի___________

տարածքային մարմնի պետ ________________________

Կ.Տ. ____________________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը)

« » _____________________________199 թ.

Հավելված N 4

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

_____________________________________

գյուղ___________քաղաք__________

Սոցիալական ապահովագրության պարտադիր

վճարումների ընդունման

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

կրկնօրինակ

Հասցեն _____ Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարման գումարը

Ստացվել է դրամ ամիս

( ) եռամսյակ

( ) կիսամյակ

( ) տարի

Ա., Ա., Հ.

Ապահովադիր

գրանցման N ____ Ընթացիկ տարվա

համար

Նախորդ ժամանակի

պարտքը

Տույժ

Ընդամենը վճարվող

գումարը

___________________________

(գումարը` տառերով)

Վճարեց __________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

«______» ____________199 թ.

Ստացավ ___________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը)

Հավելված N 4

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

_____________________________________

գյուղ___________քաղաք__________

Սոցիալական ապահովագրության պարտադիր

վճարումների ընդունման

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

կրկնօրինակ

Հասցեն _____ Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարման գումարը

Ստացվել է դրամ ամիս

( ) եռամսյակ

( ) կիսամյակ

( ) տարի

Ա., Ա., Հ.

Ապահովադիր

գրանցման N ____ Ընթացիկ տարվա

համար

Նախորդ ժամանակի

պարտքը

Տույժ

Ընդամենը վճարվող

գումարը

___________________________

(գումարը` տառերով)

Վճարեց __________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

«______» ____________199 թ.

Ստացավ ___________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը)

Հավելված N 5

Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ

« » ___________________199 թ.

Տրվում է___________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, փոստային հասցեն և

__________________________________________________________________________,

գործունեության վայրը)

որ նա 199 թ. __________ ամսից մինչև 199 թ. _____________ամիսը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ է կատարել

_______________________________________________________________________

(գումարը՝ տառերով, ապահովագրական ստաժը՝ տարիներով)

Կ.Տ.

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության

հիմնադրամի _______________________

տարածքային մարմնի պետ _____________________

____________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

« » __________________199 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։