Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հունիսի 2010 թվականի N 409-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կրթա­կան, հետազոտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման շուրջ կարծիքներ փոխանակելու և նոր ուղիներ մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության` համաձայն հավելվածի, 2010 թվականի մայիսի 21-25-ը Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել`

1) Ա. Աշոտյանինը, Մ. Ղազարյանինը, Ա. Հարությունյանինը և Գ. Հակոբյանինը` 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ա. Սարգսյանի Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հաշվին.

2) Ա. Ավետիսյանի` Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության Թեհրանում գտնվելու ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկա­յաց­նել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

հունիսի 7-ի N 409-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական

Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի տեղակալ

Գ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության առաջին կարգի մասնագետ

Ա. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն

Ա. Ավետիսյան - Եվրոպական կրթական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։