Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հունիսի 2010 թվականի N 408-Ա

Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2010 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Հանդիպում գործարար գործընկերների հետ» համաժողովին, ինչպես նաև «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2010» միջազգային ֆորումին մասնակցելու համար:

2. Ի. Իսայանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի` Մոսկվա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերի մի մասը կկատարվի հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաս­տանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղ­ման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։