ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2010 թվականի N 398-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Եվրոպայի խորհրդի «Կիևյան նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի 10 քաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնման ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել համակարգող հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել համակարգող հանձնաժողովին` մինչև 2010 թվականի հունիսի 11-ը մշակել և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել ծրագիր` Եվրախորհրդի քարտուղարությանը տրամադրելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունիսի 2-ի N 398-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի խորհրդական
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի առաջին քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան