ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2010 թվականի N 389-Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախա­րա­­­րու­թյան աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վ. Վարդանյանին 2010 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն)` լեռնահանք­արդ­յու­նաբերական 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Վ. Վարդանյանի` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը (երկու գիշերա­վարձ և օրապահիկներ) կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետա­­կան բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Վարդանյանի՝ Ալմաթի գործուղման հետ կապված ճանապարհածախսը և մեկ գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախա­րա­­­րու­­թյան աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վ. Վարդանյանին` գործուղումից վերա­դառ­նալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան աշխատակազմ ներկայացնել Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մայիսի 31
Երևան