ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2010 թվականի N 382-Ա
Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «ՍԱԼՏՈ-ՅՈՒԹ» ցանցի 10-րդ տարեդարձի տոնա­կա­տա­րության շրջանակներում «ՍԱԼՏՈ-ՅՈՒԹ-2010. Ոչ պաշտոնական ուսուցման հզորությունը կրթության, վերապատրաստման, զբաղվածության և ձեռներեցության բնագավառներում» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարա­րի տեղակալ Ա. Քարամյանի՝ 2010 թվականի մայիսի 25-28-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախա­րա­րի տեղակալ Ա. Քարամյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մայիսի 31
Երևան