Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀՀ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-06-02-ից մինչև 2011-04-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-04-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2010 թվականի N 327-Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ՏՐՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 01.06.10 N 391-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 5-րդ կետի և Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրով հաստատված Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետի`

Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:

(Որոշումը խմբ. 01.06.10 N 391-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

մայիսի 11-ի N 327-Ա

որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ՏՐՎՈՂ

(Վերնագիրը փոփ. 01.06.10 N 391-Ա)

1. Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալին`

1) Եվրասիական զարգացման բանկի կազմում նոր մասնակցի ընդունման և նրա ընդունման պայմանների սահմանման հարցի կապակցությամբ քվեարկել` Ղրղզստանի Հանրապետությանը բանկի մասնակիցների կազմում ընդունելու օգտին, ավելացնելով Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման եղանակով` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս անդամավճարի մեծության չափով.

2) Եվրասիական զարգացման բանկի մասնակիցների կազմում Ղրղզստանի Հանրապետության ընդունմամբ պայմանավորված բանկի կանոնադրական կապիտալի ավելացման հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացման օգտին, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման եղանակով` բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս անդամավճարի մեծության չափով.

3) Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված բանկի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության մեջ բանկի կանոնադրական կապիտալի մեծության մասով փոփոխություն կատարելու հարցի օգտին` Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու և վերջինիս կողմից ձեռք բերվող` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարման արդյունքներով:

4) Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի նշանակման հարցի կապակցությամբ քվեարկել բանկի հիմնադիրների` Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածության օգտին:

(Հավելվածը փոփ., լրաց. 01.06.10 N 391-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։