Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՋԱԶ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հունիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 մայիսի 2010 թ. թիվ 115-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՋԱԶ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2010 թվականի հուլիսի 8-ից շրջանառության մեջ դնել «Ջազ» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ն կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ Վ. Գաբրիելյան

2010 թ. մայիսի 31

ք. Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի մայիսի 25-ի

թիվ 115-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. «Ջազ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Ջազ» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված ջազային գործիքներ: Վերևի և ներքևի կիսաշրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ» տեղադրված է ներքևի աջ հատվածում, իսկ ձախ հատվածում թողարկման տարեթիվն է` «2010»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են ոճավորված ջազային գործիքներ: Աջ հատվածում կիսաշրջագծով տեղադրված են նոտաներ և «Maestoso» բառը, իսկ ներքևի հատվածում «JAZZ» և «ՋԱԶ» բառերն են` գունավոր ձևավորմամբ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը արծաթ, 925.0

Քաշը 28.28 գ

Տրամագիծը 38.61 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Թողարկման տարեթիվը 2010

Տպաքանակը մինչև 10000 հատ

1.1. «Ջազ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։