«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10610220
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2010 թ.
ք. Երևան N 98-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 19-ի եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները՝
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել
1.153 Ֆիտովերմ Մ ավերսեկտին C 2 խտացված էմուլսիա
տողով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել
6.104 Ալտո սուպեր 33 % պրոպիկոնազոլ+ ցիպրոկոնազոլ 250+80 խտացված էմուլսիա
տողով.
3) «8. Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել
8.081 Դուալ Գոլդ մետոլաքլոր 960 խտացված էմուլսիա
8.082 Լինտուր 70 % դիկամբա + տրիասուլֆուրոն 659+41 ջրալուծ հատիկներ
տողերով:
Նախարար
Գ. Ալավերդյան