«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 մայիսի 2010 թ. N 341-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 1166-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանով հաստատված «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների» ցանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.
26 «Փարվանապրոմ» ՍՊԸ ք. Երևան, Չարենցի 1 «Գնումների մասին»
ՀՀ օրենքի 5-րդ
հոդվածի 2-րդ մասի
դ) կետի 3-րդ ենթակետ 03/05/2010 թ.
Նախարար Տ. Դավթյան