Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 637-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2010 թվականի N 671-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 637-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման հավելվածի`

ա. 2-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը յուրաքանչյուր տարվա համար կազմվում է ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վերաբերյալ հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) հիման վրա»,

բ. 2-րդ կետի երրորդ պարբերությունում «հաշվետվական հաշվեկշռի» բառերը փոխարինել «հաշվետվության» բառով,

գ. 3-րդ կետում «պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերի» բառերը փոխարինել «հանքավայրերի օգտակար հանածոների» բառերով,

դ. 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «ամփոփ հաշվետվական հաշվեկշիռ» բառերը փոխարինել «պաշարների պետական հաշվեկշիռ» բառերով,

ե. 5-րդ կետի երրորդ պարբերությունում «ընդերքից» բառը փոխարինել «ընդերքում» բառով, իսկ «հաշվետվական հաշվեկշիռների» բառերը` «հաշվետվությունների» բառով,

զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ընդերքօգտագործող կազմակերպությունները հաշվետվությունները մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 15-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որը ամփոփում և մինչև ապրիլի 1-ը կատարում է համապատասխան փոփոխություններ պաշարների պետական հաշվեկշռում` տեղեկությունները 10-օրյա ժամկետում տեղադրելով ինտերնետային կայքում:»,

է. 7-րդ կետում «հաշվետվական հաշվեկշիռ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հաշվետվություն» բառով և դրա հոլովաձևերով,

ը. 8-րդ կետում «Ամփոփ հաշվետվական» բառերը փոխարինել «Պաշարների պետական» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։