«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
4 հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 1996 թվականի N 205
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետության սպառողների կյանքի և առողջության համար անվտանգ ապրանքներ ձեռք բերելիս նրանց շահերի պաշտպանության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և» բառերը.
բ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ապրանքախումբը Ապրանքների անվանումը
1 2
02.01-02.04, 02.06-02.10 Միս և մսի ենթամթերք
03.02-03.07 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ
04.01-04.06 Կաթ և կաթնամթերք
04.07, 04.08 Թռչնի ձու
04.09 Բնական մեղր
07.01-07.13 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ
08.01-08.14 Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրուսային ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ
15.01-15.20 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական կամ բուսական ծագում ունեցող մոմեր
16.01-16.05 Մսից, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից պատրաստված արտադրանք
17.01-17.04 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն, ծամոն
20.01-20.09 Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք
22.01-22.09 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
24.01-24.03 Ծխախոտ և դրա արդյունաբերական փոխարինիչներ
27.07, 27.10, 27.11 Նավթամթերք
29.36 Վիտամիններ
30.01-30.06 Դեղագործական արտադրանք
40.14.90 Մանկական ծծակներ
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ