ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 674-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 011100 տողի 2-րդ սյունակում «Միջուկային ֆիզիկա» բառերը փոխարինել «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» բառերով.
2) 010800 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
010800 Մեխանիկա 62
62.1
68 Մեխանիկայի բակալավր Մանկավարժության բակալավր, ուսուցիչ
Մեխանիկայի մագիստրոս
3) 030100 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
030100 Փիլիսոփայություն 62
62.1
68 Փիլիսոփայության բակալավր Մանկավարժության բակալավր, ուսուցիչ
Փիլիսոփայության մագիստրոս
4) 030300 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
030300 Հոգեբանություն 62
62.1
68 Հոգեբանության բակալավր Մանկավարժության բակալավր, ուսուցիչ
Հոգեբանության մագիստրոս
5) 031200 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
031200 Լեզվաբանություն և միջմշակու-թային հաղորդակ-ցություն 62
68 Լեզվաբանության և հաղորդակցման բակալավր
Լեզվաբանության և հաղորդակցման մագիստրոս
6) 032400 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 032500 տողով.
032500 Սփյուռքագիտություն 68 Սփյուռքագիտության մագիստրոս
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 7
Երևան