Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

11 հուլիսի 1996 թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 1996 թվականի N 210

քաղ. Երևան

ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով հաշմանդամ երեխաների առողջարանային-վերականգնողական բուժման կարևորությունը, այդ գործընթացում խնամակալի մասնակցության անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը և թույլատրել նրան 1996 թվականին առողջարանային բուժման ցուցումով մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխաների խնամակալներին անվճար հատկացնել առողջարանային ուղեգրեր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 11-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։