ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 696-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 17.4 քառ. մետր մակերեսով, 57359 դրամ հաշվեկշռային արժեքով և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 108.39 քառ. մետր մակերեսով, 721736 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով նրա միջոցների հաշվին:
5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն հավելվածի:
6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 3-ի N 696-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ` ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը,
անունը Անձնագրային տվյալները Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հատկացման տարեթիվը Բնակարանի մակերեսը (քառ. մ) Հաշվե-կշռային արժեք (դրամ) Սեփականության տեսակը Բնակտարածության պատկանելությունը
1 2 3 4 5 6 7 8
Հայրիյան Ռոզա Լևոնի AF 0378476 տրված` 31.08.2001 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 623 սենյակ 1996 թ. 17,4 57359 սեփականության իրավունքով «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
ընդամենը 17.4 57359
Ավանեսովա Ռիտա Գեզարի AF 0566097 տրված` 14.03.2002 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ.Աբովյան,Հատիսի փող., Ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան,N 303 սենյակ 1989 թ. 52.40 348916 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Գրիգորյան Սեդա Գուրգենի AF 0345818 տրված` 13.07.2001թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,
N 106 սենյակ 1989 թ. 17.90 119190 սեփականության իրավունքով «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Անանյան Լևոն Սարգսի AF 0254375 տրված` 06.03.2001 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., Ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան,
N 101 սենյակ 2006 թ. 38.09 253630 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակացարան-ներ» ՓԲԸ
Ընդամենը 108.39 721736
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան