Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԾԱՎԱԼԱՏԱՐԱԾԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

26 հուլիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 1996 թվականի N 227

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԾԱՎԱԼԱՏԱՐԱԾԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին ապամոնտաժել Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող հուշարձանի թափուր պատվանդանը` տեղափոխման, փոփոխման կամ վերականգնման նպատակով:

Աշխատանքներն իրականացնել մասնագիտացված գիտավերականգնող ձեռնարկությունների և կազմակերպությունների կամ նրանց կողմից ներգրավված այլ ծառայությունների ու կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Երևանի քաղաքապետարանին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության և Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում հայտարարել Երևանի Հանրապետության հրապարակի համալիրի ծավալատարածական կարգավորման նախագծային մրցույթ:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` նախագծային մրցույթի արդյունքների հիման վրա սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պատվանդանի հետագա օգտագործման մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 26-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։