Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-08-06-ից մինչև 1998-04-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-04-30Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

6 օգոստոսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 1996 թվականի N 242

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «ա» ենթակետի շենքերի և շինությունների արժեքի որոշման կարգը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով.

«Ընդ որում, հաշվեկշռում արտացոլված շենքերի գնահատված արժեքի հաշվարկման համար 1 քառ. մետր նվազագույն սահմանային արժեքը սահմանվում է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք:

Նվազագույն սահմանային արժեքը կիրառվում է այն դեպքում, երբ սույն կարգով հաշվարկված շենքերի և շինությունների գնահատված արժեքը 1 քառ. մետրի հաշվով ցածր է նվազագույն սահմանային արժեքից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 6-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։