Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 321 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

16 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 1996 թվականի N 252

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 321 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» N 321 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը հարկ վճարող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կնիքների և դրոշմակնիքների վրա պարտադիր նշվում են հարկ վճարողների հաշվառման համարները: 1997 թվականի ապրիլի 1-ից առանց հարկ վճարողների հաշվառման համարի նշման կնիքները և դրոշմակնիքները համարվում են անվավեր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 16-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։