ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2010 թվականի N 321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010/2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010/2011 ուսումնական տարվա`
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 138 տեղ` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,
բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 241 տեղ.
2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 14 տեղ:
(1-ին կետը փոփ. 06.05.10 N 615-Ն, 10.06.10 N 731-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010/2011 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի` իրենց տրամադրված տեղերի շրջանակում.
2) Հայաստանի Հանրապետությունում 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 06.05.10 N 615-Ն)
4. Միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր և գիտական կազմակերպություններ ընդունված ասպիրանտների ուսուցման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
մարտի 18-ի N 321-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010/2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN ը/կ Բուհի անվանումը Գերատեսչական պատկանելությունը Մաս-նագի-տության դասիչը Մասնագիտությունը Բաշխումը
ասպի-րան-տուրա դոկտո-րան-տուրա
1 2 3 4 5 6 7
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.01 մաթեմատիկական անալիզ 1
2. Ա.01.09 մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1
3. Ա.04.03 ռադիոֆիզիկա 1
4. Ա.04.05 օպտիկա 1
5. Ա.04.07 կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
6. Գ.00.02 կենսաֆիզիկա 1
7. Գ.00.03 մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1
8. Ե.13.04 հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 2
9. Ե.27.01 պինդմարմնային էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնային բաղադրամասեր, միկրոէլեկտրոնիկա 1
10. Է. 00.02 համաշխարհային պատմություն 1
11. Է.00.07 ազգագրություն 1
12. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 1
13. Ը.00.08 տնտեսագիտամա-թեմատիկական մեթոդներ և մոդելավորում 3
14. Թ.00.05 կրոնի փիլիսոփայություն, կրոնի տեսություն և պատմություն (հայ եկեղեցու պատմություն և եկեղեցաբանություն) 1
15. Ժ.01.01 հայ դասական գրականություն 1
16. Ժ.01.02 նորագույն շրջանի
հայ գրականություն 1
17. Ժ.02.06 Ասիայի հին և նոր լեզուներ (արաբագիտություն) 1
18. Ժ.02.07 գերմանական լեզուներ, անգլերեն 1
19. ԺԲ.00.03 մասնավոր իրավունք (քաղաքացիական իրավունք) 1
20. ԺԲ.00.04 դատավարական իրավունք/ քաղաքացիական դատավարություն 1
21. ԺԲ.00.05 քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1
22. ԺԵ.00.01 դեղագիտություն 1
23. ԻԳ.00.04 միջազգային հարաբերություններ 2
24. ԻԴ.04.01 երկրաբնապահպանություն 1
ընդամենը 28
25. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարա-
րություն Ա.01.02 դիֆերենցիալ հավասարումներ 1
26. Ե.11.17 բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1
27. Ե.12.01 ռադիոտեխնիկա՝ ներառյալ ռադիոնավագնացության, ռադիոլոկացիայի և հեռուստատեսության սարքեր 1
28. Ե.13.02 ավտոմատացման համակարգեր 2
29. Ե.13.03 հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1
30. Ե.13.04 հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
31. Ե.13.05 մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրային համալիրներ 1
32. Ե.27.01 պինդմարմնային էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնային բաղադրամասեր, միկրոէլեկտրոնիկա 2
33. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 1
ընդամենը 11
34. Երևանի ճարտարա-
պետության և շինարարու-
թյան
պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարա-
րություն ԺԸ.00.01 ճարտարապետություն 1
35. Ե.23.01 շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր 1
36. Ե.23.02 քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն 1
37. Ե.23.05 ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը 1
ընդամենը 4 4
38. Հայաստանի պետական տնտեսա-
գիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարա-
րություն Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (միկրոէկոնոմիկա) 1
39. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (կառավարում) 1
40. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (պետական և մունիցիպալ կառավարում) 1
41. Ը.00.02 տնտեսության,
նրա ճյուղերի տնտեսագիտություն
և կառավարում (բիզնեսի կազմակերպում) 1
42. Ը.00.02 տնտեսության,
նրա ճյուղերի տնտեսագիտություն
և կառավարում/ բնօգտագործման տնտեսագիտություն 2
43. Ը.00.03 ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 1
44. Ը.00.08 տնտեսագիտամա-
թեմատիկական մեթոդներ և մոդելավորում 2
ընդամենը 9
45. Հայաստանի պետական ագրարային համալսարան ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն Զ.01.04 խաղողագործություն, պտղաբուծություն 1
46. Ե.05.01 ավտոմեքենաներ և տրակտորներ 2
47. Ե.18.01 բուսական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա 1
48. Ե.23.03 շենքերի և կառույցների ճարտարագիտական ապահովում (հիդրոտեխնիկա) 1
49. Ե.23.06 գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր 1
50. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում (ագրարային) 1
51. Ը.00.03 ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ (նաև ապահովագրական գործ) 1
ընդամենը 8
52. Երևանի
պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն ԺԴ.00.08 ուռուցքաբանություն 1
53. (տողը հանվել է 06.05.10 N 615-Ն)
54. ԺԴ.00.15 վիրաբուժություն (նյարդային) 1
55. ԺԴ.00.15 վիրաբուժություն (անոթային) 1
56. ԺԴ.00.15 վիրաբուժություն (սրտային) 1
ընդամենը 4
57. Հայկական պետական մանկավար-
ժական համալսարան ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն ԺԳ.00.02 դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (կենսաբանություն) 1
58. ԺԳ.00.02 դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ֆիզիկա) 1
59. ԺԹ.00.05 տարիքային և մանկավարժական հոգեբանություն 1
ընդամենը 3 1
60. Երևանի պետական լեզվաբանական համալսարան ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն Ժ.02.02 ընդհանուր և կիրառական լեզվաբանություն 1
ընդամենը 1 1
61. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության և գիտության
նախարա-
րություն ԺԷ.00.03 կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 2
ընդամենը 2
62. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1
62.1. ԺԲ.00.04
Դատավարական իրավունք-դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն 1
Ընդամենը 2
63. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան 15
ընդամենը 15
64. ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՀՀ քաղաքա-
ցիական
ծառայության խորհուրդ ԻԳ.00.03 հանրային կառավարում 1
65. ԺԲ.00.02 հանրային իրավունք՝ սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում 1
66. Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 1
ընդամենը 3 1
67. Մեխանիկայի ինստիտուտ ՀՀ գիտու-
թյունների
ազգային
ակադեմիա Ա.02.04 դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1
68. Մաթեմատիկայի ինստիտուտ Ա.01.01 մաթեմատիկական անալիզ 1
69. Ինֆորմատիկայի և ավտոմատացման
պրոբլեմների
ինստիտուտ Ե.13.04 հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 2
70. Ե.13.05 մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 2
71. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1
72. Գ.00.15 գենետիկա 1
73. Ռադիոֆիզիկայի
և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ա.04.03 ռադիոֆիզիկա 1
74. Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.07 կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
75. Ֆիզիկական հետազոտու-թյունների ինստիտուտ Ա.04.21 լազերային ֆիզիկա 1
76. Կենսաքիմիայի ինստիտուտ Գ.00.04 կենսաքիմիա 2
77. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն Բ.00.03 օրգանական քիմիա 1
78. Ընդհանուր և անօրգանական
քիմիայի ինստիտուտ Բ.00.01 անօրգանական քիմիա 1
79. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ ԻԴ.01.08 երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ 1
80. Պատմության ինստիտուտ Է.00.01 հայոց պատմություն 1
81. Արևելագի-
տության
ինստիտուտ Է.00.02 համաշխարհային պատմություն 1
82. Տնտեսագի-
տության
ինստիտուտ Ը.00.02 տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում 2
83. Ը.00.03 ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 3
84. Ը.00.08 տնտեսագիտա-մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում 1
85. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԺԲ.00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն 3
85.1. ԺԲ.00.05
Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1
86. Լեզվի
ինստիտուտ Ժ.02.02 ընդհանուր և կիրառական լեզվաբանություն 1
ընդամենը 29 2
87. Առողջապահության ազգային ինստիտուտ ՀՀ առողջապահության նախարարություն (տողը հանվել է 06.05.10 N 615-Ն)
88. ԺԴ.00.17 Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում 1
89. ԺԴ.00.20 Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 1
ընդամենը 2 1
90. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ ՀՀ էկոնոմիկայի նախարա-
րություն Ա.04.16 միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1
91. «Կենսատեխնո-լոգիայի գիտահետազո-տական ինստիտուտ» ՓԲԸ Գ.00.14 կենսատեխնոլոգիա 1
ընդամենը 2
92. Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն ՀՀ գյուղատնտե- սության
նախարարություն Զ.01.01 ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, ագրոքիմիա 1
ընդամենը 1 4
93. Էներգետիկայի գիտահետազո-տական
ինստիտուտ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն Ե.14.01 էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1
ընդամենը 1
94. Պահուստային տեղեր 13
Ընդամենը 138 14
(հավելվածը փոփ., խմբ. 06.05.10 N 615-Ն, փոփ. 10.06.10 N 731-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան