Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում լիազոր պետական մարմինը:».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին նույն օրը իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձը և համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է նույն օրը սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված` հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը (այսուհետ` իրավունքների իրականացման ընթացակարգ) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։