«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1797-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Սևանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Ճամբարակի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Մարտունու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Վարդենիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1797-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 36:
III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները:
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1797-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային uտորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանuական և uոցիալ-տնտեuական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեuության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և uպորտի վարչություն
Առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին
Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին
(3-րդ կետը լրաց. 29.12.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Գավառի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Սևանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Ճամբարակի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Մարտունու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Վարդենիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1797-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN ը/կ Գույքի անվանումը Քանակը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4
1. Համակարգիչ 2 983680
2. Պատճենահանման սարք 1 504000
3. Ֆաքսի ապարատ 1 143000
4. Ֆաքսի ապարատ 1 140450
5. Համակարգիչ՝ տպիչ սարքով 1 416050
6. Համակարգչի այլ սարքեր 6 442550
7. Կահույքի լրակազմ 1 911200
8. Համակարգիչ 1 150000
9. Շերտավարագույր 25 360000
10. Բազկաթոռ 2 240000
11. Մետաղյա պահարան 8 160000
12. Գրասեղան 2 40000
13. Պահարան 2 20000
14. Գորգ 1 10000
15. Կոմուտատոր՝ 25 ապարատով 1 251970
16. Գրասեղան՝ 2 պահարանիկով 73 1268348
17. Գրապահարան 39 807612
18. Բազմոց 2 53900
19. Գրասեղան՝ մեկ պահարանիկով 37 412000
20. Սեղան՝ դիմացի 30 773400
21. Սեղան՝ նիստերի 3 210000
22. Մետաղյա պահարան 35 663950
23. Ուղեգորգ 10 մ 166920
24. Զարդասեղան 1 26750
25. Մարզպետարանի վարչական շենք 1 76659424
26. Սանէպիդկայանի շենք 1 2809800
27. Մարտունու տեխնիկումի շենք 1 2352000
28. (28-րդ կետը հանվել է 20.07.06 N 1192-Ա)
29. Մարզային ենթակայության ճանապարհներ 138748400
30. «ԳԱԶ-3110» ավտոմեքենա 1 6500000
31. «ՎԱԶ-2121» ավտոմեքենա 1 3600000
32. «ԳԱԶ-3102» ավտոմեքենա 1 3000000
33. «ԳԱԶ-31029» ավտոմեքենա 1 2666780
34 «ԳԱԶ-3102» ավտոմեքենա 1 4800000
35. «ԳԱԶ-3102» ավտոմեքենա 1 2887500
36. «ՈՒԱԶ-3142» ավտոմեքենա 1 2500000
37. «Մոսկվիչ-2140» ավտոմեքենա 1 207580
38. «ՎԱԶ-2121» ավտոմեքենա 1 356700
39. «Մոսկվիչ-2140» ավտոմեքենա 1 350600
40. «ՎԱԶ-2106» ավտոմեքենա 1 267860
41. «Մոսկվիչ» ավտոմեքենա 1 250900
42. Գրապահարան 3 50190
43. Գրասեղան՝ 2 պահարանիկով 1 14168
44. Մետաղյա պահարան 1 36836
45. Սեղան՝ շքեղ 1 33294
46. Սեղան՝ նիստերի 1 29211
47. Սեղան՝ դիմացի 1 19200
48. Հեռախոսի պատվանդան 1 19912
49. Գրապահարան 1 31878
50. Գորգ 36,5 533265
51. Ջահ 4 106260
52. Հեռախոսի կոմուտատոր 1 70605
53. Սեղան՝ 2 պահարանիկով 1 20366
54. Մետաղյա պահարան 1 26565
55. Սեղան՝ դիմացի 1 19200
56. Սեղան՝ մեկ պահարանիկով 1 12489
57. Սեղան՝ շքեղ 1 31023
58. Մետաղյա պահարան 1 26565
59. Սեղան՝ տնօրենի 1 136219
60. Մետաղյա պահարան 1 18900
61. Գորգ 2 173400
62. Պահարան 1 36780
63. Սեղան՝ երկու պահարանիկով 2 41880
64. Դրամապահարան 1 21860
65. Գրապահարան 1 20090
66. Գորգ 1 45670
67. Մետաղյա պահարան 2 41100
68. Գրասեղան 1 18250
69. Գորգ 4 82680
70. Գրապահարան 1 21840
71. Պահարանիկ 1 19920
72. Գրասեղան 4 95788
73. Գրապահարան 3 65520
74. Մետաղյա պահարան 1 26870
75. Կախիչ 1 11800
76. Աթոռ՝ փափուկ 10 41800
77. Հեռախոսի կոմուտատոր 1 56700
78. Խորհրդակցությունների սեղան 3 128400
79. Աթոռ 17 54400
80. Սեղան՝ ղեկավարի 1 31460
81. Պահարան 3 65520
82. Բազկաթոռ 1 26890
83. Աթոռ՝ փափուկ 17 48790
84. Ուղեգորգ 10 146100
85. Գրասեղան 2 43440
86. Աթոռ՝ փափուկ 6 16020
87. Բազկաթոռ 1 26920
88. Սեղան՝ փոքր 1 18920
89. Հեռախոսի պատվանդան 1 19920
90. Ճաշասեղան 1 8120
91. Աթոռ 4 10200
92. Պահարան 1 21700
93. Սառնարան «Զիլ» 1 24161
94. Ուղեգորգ 20 292200
95. Մետաղյա պահարան 2 35400
96. Գրասեղան 2 42640
97. Գավառի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 1933900
98. Սևանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 1711500
99. Ճամբարակի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 2683600
100. Մարտունու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 2766100
101. Վարդենիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 2347000
Ընդամենը 271 674 719
_______________
Ծանոթագրություն։ 37, 38, 39, 40 և 41-րդ կետերում նշված նախկին շրջգործկոմների տրանսպորտային միջոցները 1996 թ. մարզպետարանին են հանձնվել թալանված, ապակոմպլեկտավորված վիճակում։ Դրանց վերանորոգումը և շահագործումը անհնար է, ֆինանսական առումով ոչ նպատակահարմար: Դրանք ենթակա են դուրսգրման՝ որպես մետաղի ջարդոն:
(Հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 20.07.06 N 1192-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան