Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-08-26-ից մինչև 1998-04-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-04-30Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

26 օգոստոսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 1996 թվականի N 270

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

Որոշմամբ հաստատված կարգի`

ա) 3-րդ բաժնի «Հիմնական միջոցների գնահատման կարգը» ենթաբաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված կարգով».

բ) 3-րդ բաժնի «Պաշարների և ծախսերի գնահատման կարգը» ենթաբաժնի «ա» ենթակետում «պատրաստի արտադրանքի, որը գնահատվում է» բառերը փոխարինել «պատրաստի արտադրանքի, բեռնված ապրանքների, որոնք գնահատվում են» բառերով.

գ) N 8 հավելվածը «8. Շրջանառության ծախքեր` մնացորդ ապրանքների վրա» տողից հետո լրացնել «9. Բեռնված ապրանքներ» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 26-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։