ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2010 թվականի N 721-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակակազմի ավելացման պատճառով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների պահանջներին համապատասխան սննդով, հանդերձանքով և հիգիենիկ պարագաներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 208,115.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «էներգետիկ ծառայություններ» հոդվածով՝ 25,697.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ՝ 25,697.0 հազ. դրամ, «Կոմունալ ծառայություններ» հոդվածով` 2,558.4 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ՝ 2,558.4 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 17,704.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ` 5,311.2 հազ. դրամ, ինն ամիս՝ 12,392.8 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 114,855.7 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ՝ 54,567.7 դրամ, ինն ամիս` 60,288.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 47,300.0 հազ. դրամ, որից` ինն ամիս 47,300.0 հազ. դրամ):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդով, անկողնային պարագաներով, հանդերձանքով, հիգիենիկ պարագաներով և գույքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 10-ի N 721-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՍՆՆԴՈՎ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ, ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ԵՎ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
Անվանումները Չափի միավորը Ամբողջ քանակը (ծավալը) Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամ) Ընդհանուր գումարը
(հազ. դրամ) Գնման ձևը Պայմանագրերի
կնքման ժամկետը կատարման վերջնա-ժամկետը
1 2 3 4 5 6 7 8
Էներգետիկ ծառայություններ 25697.0
Էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություններ դրամ 1 25697000.0 25697.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Կոմունալ ծառայություններ 2558.4
Ջրի բաշխման ծառայություններ դրամ 1 2558400.0 2558.4 ՄԱ հունիս դեկտեմբեր
Գրասենյակային նյութեր և հագուստ 17704.0
Արտահագուստ` տղամարդու լրակազմ 1000 10430.0 10430.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Շապիկ` տղամարդու հատ 1000 400.0 400.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Վարտիք` տղամարդու հատ 1000 400.0 400.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Տղամարդու կոշիկ զույգ 500 5500.0 2750.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Կիսագուլպա` տղամարդու զույգ 1950 120.0 234.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Կիսավերարկու հատ 500 6980.0 3490.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Կենցաղային և հանրային սննդի նյութեր (ապրանքներ) 114855.7
Հաց`ցորենի կգ 120000 250.0 30000.0 ՄԱ հունիս դեկտեմբեր
Պահածո` տավարի մսից կգ 17000 1450.0 24650.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Ձկան պահածո կգ 8000 850.0 6800.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Պանիր կգ 2000 1600.0 3200.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Շաքարավազ կգ 6000 350.0 2100.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Աղ` կերակրի կգ 3000 150.0 450.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Մրգահյութ լիտր 8020 400.0 3208.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Խտացրած կաթ կգ 6000 950.0 5700.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Մակարոնեղեն կգ 5000 320.0 1600.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Հաճար կգ 5000 350.0 1750.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Ոլոռ կգ 2200 350.0 770.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Սիսեռ կգ 2000 550.0 1100.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Բրինձ կգ 5000 380.0 1900.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Հնդկաձավար կգ 5000 400.0 2000.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Ոսպ կգ 2000 650.0 1300.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Լոբի` հատիկավոր կգ 2000 670.0 1340.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Հալած յուղեր կգ 8000 960.0 7680.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Տոմատի մածուկ կգ 500 650.0 325.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Թեյ կգ 300 1109.0 332.7 ՊՄ հունիս դեկտեմբեր
Կարտոֆիլ կգ 80000 80.0 6400.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Կաղամբ` գլուխ կգ 30000 80.0 2400.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Գազար կգ 5000 150.0 750.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Բազուկ կգ 5000 120.0 600.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Սոխ` գլուխ կգ 10000 250.0 2500.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Միրգ կգ 20000 300.0 6000.0 ՊՄ հունիս դեկտեմբեր
Վարչական սարքավորումներ 47300.0
Մահճակալ` մետաղյա հատ 700 39000.0 27300.0 ՆՄ հուլիս դեկտեմբեր
Էլեկտրական կաթսա` ճաշեփման (250 լ-ոց) հատ 10 1800000.0 18000.0 ՆՄ հուլիս դեկտեմբեր
Լվացքի մեքենա հատ 10 200000.0 2000.0 ՆՄ հուլիս դեկտեմբեր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան