Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-06-22-ից մինչև 2012-11-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-11-07Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 1999 թվականի N 319

ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է): (1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:

(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 18-ի N 319 որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Փիլիպոսյան - «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Կ. Հայրապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

Ս. Մուսոյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ

Ս. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հ. Սիմոնյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հ. Սանամյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար

Հ. Ավետիսյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ

Հ. Հակոբյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ

Ռ. Մկրտչյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող

Ս. Դերձյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածքային պլանավորման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ

Լ. Խաչատրյան - «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի վարիչ

Ի. Ղարիբյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի դասախոս

Գ. Նալբանդյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(Կազմը խմբ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն, 17.06.10 N 735-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։