Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Մ. Ջ. ԱԼ-ՇԵՄԱԼԻ` ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2010 թվականի N 471-Ա

ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Մ. Ջ. ԱԼ-ՇԵՄԱԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մ. Ջ. Ալ-Շեմալի և նրան ուղեկցող անձանց 2010 թվականի հունիսի 24-25-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) հյուրերի սպասարկման համար տրամադրել մեկական ներկայացուցչական ավտոմեքենա և միկրոավտոբուս.

2) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր (անվճար):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, անվտանգությունը, ճանապարհումը և անձնակազմի սպասարկումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետություն այցի և ընդունելության հետ կապված ծախսերը (այդ թվում` ներկայացուցչական)` 2950000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։