Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2010 թվականի N 469-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված ռուս-հայկական աշխատանքային խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի։

2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

հունիսի 25-ի N 469-Ա որոշման

Կ Ա Զ Մ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 3-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

միգրացիոն պետական ծառայության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Սահակյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ

Ս. Ալեքյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։