Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 27 ԱՊՐԻԼԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 85-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 ապրիլի 2010 թ. թիվ 85-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 770 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի ապրիլի 21-ի թիվ 17 արձանագրություն), «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ամիրյան փողոց, 27 շենք, թիվ 5 տարածքում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 770 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի ապրիլի 4-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 770 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ամիրյան փողոց, 27 շենք, թիվ 5 տարածք) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

2010 թ. ապրիլի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։