Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 11 ՄԱՅԻՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 96-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 մայիսի 2010 թ. թիվ 96-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՌ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 733 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով Գոռ Մովսիսյանի ք. Երևան, Ծերեթելի 88/2 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 733 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի ապրիլի 22-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Գոռ Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 733 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Գոռ Մովսիսյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու (հասցե՝ ք. Երևան, Աերացիա 2/1ա, բնակարան 26) վայր ուղարկելու օրվան հաջորդող օրը։

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

2010 թ. մայիսի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։