ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 765-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 8,817.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` «Բլիզարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Սթարլեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Երևան փրոդաքշնս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 24-ի N 765-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN
ը/կ Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական)
առաջին կիսամյակ տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 8,817.8 8,817.8
այդ թվում`
1. «Բլիզարդ» ՍՊԸ
Հանդիսավոր երեկոյի ընդունելության (ֆուրշետ) կազմակերպում 7,556.0 7,556.0
2. «Երևան փրոդաքշնս» ՓԲԸ
Ցուցապաստառների պատրաստում և տպագրում 1,020.0 1,020.0
3. «Սթարլեթ» ՍՊԸ
Հրավիրատոմսերի և ծրարների տպագրություն 241.8 241.8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան