Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2010 թվականի N 801-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «ժա» կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`

1) Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հասցեում գտնվող NN 1 և 2 կենտրոնական մասնաշենքերը՝ ընդհանուր 8042,6 քառ. մետր մակերեսով, 149.880.416 դրամ հաշվեկշռային արժեքով, որից՝

ա. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված N 1 մասնաշենքի 3-րդ հարկի 644.9 քառ. մետր մակերեսով տարածքը,

բ. «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` NN 1 և 2 մասնաշենքերից 7065.9 քառ. մետր տարածքը,

գ. «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված N 1 մասնաշենքի 2-րդ հարկի 331.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը.

2) «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի հասցեում գտնվող NN 1 և 2 մասնաշենքերի սպասարկման համար նախատեսված`

ա. 15852 քառ. մետր հողատարածքը,

բ. մասնաշենքերի դիմաց գտնվող` 8988 քառ. մետր, 79.000.000 դրամ հաշվեկշռային արժեքով, հողատարածքը,

գ. պահակատունը` 19.8 քառ. մետր, 724.000 դրամ հաշվեկշռային արժեքով,

դ. շնաբուծարանը` 46.8 քառ. մետր, 6.044.080 դրամ հաշվեկշռային արժեքով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։