Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 782-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2010 թվականի N 783-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 782-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Գույք օտարելու մասին» N 782-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 7.4-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանում երեխաների և պատանիների հոգեկան առողջության բարելավման ոլորտում երեխաների և պատանիների անմիջական թերապիայի, ընտանեկան թերապիայի, հոգեբանական և հոգեբուժական ուսումնասիրությունների իրականացման, հոգեկան առողջության վերականգնման, այդ բնագավառի բժիշկների արհեստավարժ ուսուցման կազմակերպման և համանման այլ ծառայությունների մատուցման նպատակներով» բառերը փոխարինել «մոր և մանկան հանգստի ծրագրեր իրականացնելով» բառերով.

2) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Մալեքսի» առողջության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շինարարական աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կնքել եռակողմ պայմանագիր` սահմանելով, որ «Մալեքսի» առողջության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է 5 տարվա ընթացքում իրականացնել մոր և մանկան հանգստի ծրագրեր».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գնորդի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և գնորդի միջև կնքված պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։