ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 788-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը» բառերից հետո լրացնել «(լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները նշված են N 3 հավելվածում).» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները` համաձայն N 3 հավելվածի».
3) որոշման N 1 հավելվածում «Համայնքներ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքներ` Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրիվանք, Նորատուս, Գավառ, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Ն. Գետաշեն, քաղ. Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր, Լճավան, Ծովակ, Նորակերտ, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շորժա, Աղբերք, Դրախտիկ, Կալավան, Ծովագյուղ, Սևան, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն».
4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունիսի 24-ի N 788-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հաշվարկի մեթոդաբանությունը`
1) Սևանա լճի ակտիվ ջրատվության հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` ելակետային տվյալներ են հանդիսացել`
ա. մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների կողմից Սևանա լճի ջրաբանական ցուցանիշների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները,
բ. հիդրոլոգիական, հիդրոմետրիկական և կլիմայական դիտարկումների բազմամյա տվյալները,
գ. լիճ տեղափոխվող ջրերի, լճի ջրի մակարդակի, լճի ջրի ջերմաստիճանի դիտարկումների տվյալները,
դ. լճի մակարդակի հաշվարկային նիշը` 1899.70 մ, 2011թ. հունվարի 1-ի դրությամբ (2010 թ. մայիսի 25-ի դրությամբ լճի մակարդակի բացարձակ նիշը կազմել է 1899.87 մ).
2) հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` դիտարկվել են լճի մակարդակի վրա ազդող երեք հիմնական գործոնները`
ա. լճի ակտիվ ջրատվությունը,
բ. Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրի ծավալը,
գ. ոռոգման նպատակով լճի ջրի բացթողումների տարեկան ծավալները.
3) հիմնվելով 1995-2009 թվականների ընթացքում լճի մակարդակի բարձրացման գործընթացի տվյալների վրա` լճի մակարդակի հետագա բարձրացման գործընթացն ընդունվում է 20 սմ ինտենսիվությամբ, որի դեպքում լճի մակարդակի բարձրացումը 3.8 մ մինչև հաշվարկային 1903.5 մ նիշը տեղի կունենա 19 տարիների ընթացքում.
4) Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը լիճ ընդունվել է 2011-2013 թթ., 140-160 մլն մ.3, կապված թունելի վերականգնողական աշխատանքների հետ, իսկ հաջորդ տարիներին նախագծային հզորությունը` 250 մլն մ.3.
5) ոռոգման նպատակով ջրի բացթողումն առաջին հինգ տարիներին (2011-2013 թթ.) նախատեսվում է 150 մլն մ.3, իսկ հետագա տարիներին` ոռոգելի հողերի ընդլայնման հետ կապված, ընդունվել է 170 մլն մ.3.
6) համաձայն հաշվարկի, լիճ մուտք գործող ջրի ծավալը 19 տարիների ընթացքում կկազմի 8430 մլն մ.3, ոռոգման նպատակով բաց կթողնվի 3170 մլն մ.3 և մակարդակի նիշը կհասցվի 1903.5 մ և լճի ծավալը կավելանա 5260 մլն մ.3 - ով.
7) աղյուսակում լճի մակարդակի բարձրացման բոլոր ցուցանիշները հաշվարկային են և ենթակա են եռամյա ճշգրտման` կապված լճի ջրատվության և այլ ցուցանիշների փաստացի տվյալներից, հաշվի առած 1.5 մ ալիքի ազդեցության գոտին:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (հաշվարկային)
Տարե-թվերը Լճի ջրի մակարդակի ծրագրա-վորվող բարձրա-ցումը
(մետր) Լճի ջրի մակարդակի բարձրացման համար պահանջվող ջրի ծավալը
(մլն մ.3) Լճի ակտիվ ջրատվու-թյունը
(մլն մ.3) Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխ-
վող ջրի ծավալը
(մլն մ.3) Ընդամենը լիճ մուտք գործող ջրի ծավալը
(4+5)
(մլն մ.3) Ոռոգման նպատակով լճից բաց թողնվող ջրի ծավալը
(մլն մ.3) Ջրածածկ-ման նիշը` հաշվի առած 1.5մ ալիքի բարձրու-թյունը
(մետր)
1 2 3 4 5 6 7 8
2011 0.2 255 245 160 405 150 1901.4
2012 0.2 255 245 160 405 150 1901.6
2013 0.2 255 245 160 405 150 1901.8
2014 0.2 315 235 250 485 170 1902.0
2015 0.2 305 225 250 475 170 1902.2
2016 0.2 300 220 250 470 170 1902.4
2017 0.2 300 220 250 470 170 1902.6
2018 0.2 295 215 250 465 170 1902.8
2019 0.2 290 210 250 460 170 1903.0
2020 0.2 285 205 250 455 170 1903.2
2021 0.2 285 205 250 455 170 1903.4
2022 0.2 280 200 250 450 170 1903.6
2023 0.2 280 200 250 450 170 1903.8
2024 0.2 270 190 250 440 170 1904.0
2025 0.2 270 190 250 440 170 1904.2
2026 0.2 260 180 250 430 170 1904.4
2027 0.2 260 180 250 430 170 1904.6
2028 0.2 250 170 250 420 170 1904.8
2029 0.2 250 170 250 420 170 1905.0
Ընդա-մենը 3.8 5260 3950 4480 8430 3170
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան