Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-07-08-ից մինչև 2023-07-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-07-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2010 թվականի N 800-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 584-Ն որոշման 7-րդ կետում «շինության 2-րդ հարկից` 331.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերը փոխարինել «N 2 մասնաշենքի 1-ին հարկի 306 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 5.702.560 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։