Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2010 թվականի N 511-Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու և տեղի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2010 թվականի հունիսի 25-28-ը Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մարսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հուլիսի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։