Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2010 թվականի N 495-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Թուրքիայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հուլիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

հուլիսի 2-ի N 495-Ա որոշման

Կ Ա Զ Մ

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Խ Մ Բ Ի

Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)

Ա. Դումանյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ

Ս. Սարգսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ժ. Ասատրյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ա. Հարությունյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։