Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 1996 թվականի N 328

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման, հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի և պետական կառավարման մարմինների մասնագետների իրավական պատրաստության հետագա բարելավման, տնտեսական բարեփոխումների իրավական ապահովման բնագավառում գիտական հետազոտությունների խորացման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտը վերակառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի վերակառուցման միջոցառումներն իրականացվելու են կադրերի որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 7-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։