Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-10-23-ից մինչև 2012-06-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-06-07Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

23 հոկտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 1996 թվականի N 338

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ժամանակագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկման հետևյալ կարգը` ամեն տարի հոկտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 2.00-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել, իսկ մարտի վերջին կիրակի օրը ժամը 2.00-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տանել:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» N 127 և 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «1994 թվականի հոկտեմբերի 2-ից ժամանակի հաշվարկումը փոխելու մասին» N 469 «ա» որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 23-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։