Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 28 ՀՈՒՆԻՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 108-Ա ՀՐԱՄԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 հունիսի 2010 թ.

ք. Երևան N 108-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՐՏԱՇԵՍ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ 02.11.2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ Ա-N 037 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 25-ի եզրակացությունը.

Հրամայում եմ՝

1. 2009 թվականի նոյեմբերի 9-ից ուժը կորցրած ճանաչել Արտաշես Նազարեթյանին 02.11.2001 թվականին տրված Ա- N 037 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

Գ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։