ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2010 թվականի N 849-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 2 տրանսպորտային միջոցը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հուլիսի 8-ի N 849-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի մակնիշը Թողարկման տարեթիվը Շարժիչի համարը Նույնականացման համարը Հաշվեկշռային արժեքը(դրամ)
1. ԳԱԶ-3110 2003թ. 40620D33142207 XTH 31 100031193589 1087 215
2. ԳԱԶ-3110 2001թ. 10004883 XTH 31 100011006628 0,00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան