Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 275-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ մասերով.
«2.1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր չհամարվող խիստ ներգործող նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2.2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.
2) կրկին անգամ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից հինգ տարի ժամկետով:».
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սահմանել սույն օրենսգրքում թունավոր նյութերի ցանկը` համաձայն սույն օրենսգրքի հավելված N 2-ի:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սահմանել սույն օրենսգրքում խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը` համաձայն օրենսգրքի հավելված N 3-ի:»: