ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2010 թվականի N 585-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել սոցիալական գովազդի հայեցակարգի մշակման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սոցիալական գովազդի հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հուլիսի 23-ի N 585-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ավալյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Հարությունյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ (համաձայնությամբ)
Վ. Սուքիասյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան