Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 339 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

21 նոյեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 1996 թվականի N 362

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 339 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներքին արտարժութային պարտքի սպասարկման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 26-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման մասին» N 339 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով, սույն որոշման 8-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից փոխանցված, սակայն 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտատերերի կողմից չպահանջված գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ենթակա են վերականգնման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե: Սկսած 1997 թվականի դեկտեմբերի 31-ից պարտատերերին ապասառեցված հաշիվներից վճարումները կատարվում են սույն որոշմամբ հաստատված կարգով փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ապասառեցված հաշիվներից վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան վճարման հանձնարարագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեում այդ նպատակով նախատեսված ծախսերի հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 21-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։