Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-08-14-ից մինչև 2011-10-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-10-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2009 թվականի N 1254-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2009 թ. նոյեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը:

2. Ռոտացիայի ենթակա են`

1) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնն զբաղեցնող ծառայողները.

2) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային խմբի ավագ տեսուչի պաշտոնն զբաղեցնող ծառայողները:

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված ոստիկանության ծառայողների ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` ոստիկանությունում համապատասխանաբար իրար հաջորդող եռամյա ծառայության փուլերով:

4. Ոստիկանության ծառայողի ռոտացիան իրականացվում է ոստիկանության պետի հրամանով:

5. Ոստիկանության պետը ոստիկանության ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 22.07.10 N 914-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։