Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՐԵՆԴԻԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2010 թվականի N 611-Ն

ԲՐԵՆԴԻԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Արբուն» բառը` որպես Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխում նախատեսված կարգով արտադրվող բրենդիի ապրանքային անվանում:

(1-ին կետը լրաց. 22.07.10 N 919-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5 տարիների ընթացքում թույլատրել արտադրանքի մակնշվածքում «Բրենդի» և «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։