Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 28 ՀՈՒՆԻՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 143-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 հունիսի 2010 թ. թիվ 143-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԱՍ-ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 6 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի հունիսի 23-ի թիվ 27 արձանագրություն) և քննարկելով «ՍԱՍ-ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հունիսի 1-ի և հունիսի 22-ի հայտերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՍԱՍ-ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 6 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Կիևյան 1ա, 39 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2010 թ. հունիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։